«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վալերի Օսիպյանի եղբոր քրգործը վերաբացվել է

Վալերի Օսիպյանի եղբոր քրգործը վերաբացվել է

2014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի է ունեցել դանակահարություն, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանություն, սակայն հարուցված քրգործը կարճվել է, հայտնում է Factor.am-ը:

Դանակահարության դեպքի միջադեպով որպես մեղադրայլ ճանաչված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ գործը վերաբացվել է 2018 թվականի հոկտեմբերին, իր խոսքով, իբրև թե օբյեկտիվ քննության համար, սակայն այն օբյեկտիվ չէ, քանի որ ուղղորդվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ոստիկանությունը ապրիլի 29-ին Սամվել Հովհաննիսյանի կողմից հնչեցված արտահայտությունների վերաբերյալ չի պատրաստվում պարզաբանմամբ հանդես գալ։

«Նման մտքեր նախկինում էլ հնչեցվել են, նման հայտարարույթուններով քննություն է գնացել Հատուկ քննչական ծառայությունում և չի հիմնավորվել, իսկ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի գա»,-ասաց Ահարոնյանը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում 2014 թվականին տեղի ունեցած դանակահարության դեպքով հարուցված և վերաբացված քրգործի վերաբերյալ նշեց․

«Այդ քրեական գործով անցնում է չորս մեղադրյալ, որից մեկը Սեդրակ Օսիպյանն է։ Նրա նկատմամբ հարուցվել է քրգործ 258 հոդվածի 4-րդ և 112 հոդվածի 1-ին մասերով՝ (մարմնական վնասվածք հասցնել)։ Գործի քննությունը շարունակվում է ՔԿ-ում»: