Խոսք
ՎԱՆՈ. «Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն»

Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։
Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։
Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։
Իսկ դուք, «փրկիչներս», պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։
Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։
«Ձեռ ես տվել՝ խաղա»
ՎԱՆՈ Սիրադեղյան