Պաշտոնական
Վերացվում է ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների անցկացման արգելքը
«Սիրելի հայրենակիցներ,
Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: