Ընտրողների 38 %- ից ավելին արդեն մասնակցել է քվեարկությանը
Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17։00—ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 989 972 –ը կամ 38.17 տոկոսը։ Տեղեկությունն այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 344 868 –ը կամ 40.15%,
Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
Արագածոտնի մարզ – 44 511 ընտրող (37,89 տոկոս)
Արարատի մարզ – 83 766 ընտրող (37,5 տոկոս)
Արմավիրի մարզ – 75 035 ընտրող (31,82 տոկոս)
Գեղարքունիքի մարզ – 70 836 ընտրող (37,38 ընտրող)
Լոռու մարզ – 87 310 ընտրող (37.38 տոկոս)
Կոտայքի մարզ – 93 828 ընտրող (38,77 տոկոս)
Շիրակի մարզ – 73 171 ընտրող (32,27 տոկոս)
Սյունիքի մարզ – 51 383 ընտրող (46,83 տոկոս)
Վայոց Ձորի մարզ – 19 888 ընտրող (42,66 տոկոս)
Տավուշի մարզ – 45 376 ընտրող (41,37 տոկոս)
ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Ընտրությունները Հայաստանում կավարտվեն այսօր, ժամը 20։00-ին։