«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Զախարովան՝ Հայաստանի հետ կենսալաբորատորիաների հուշագրի մասին

Զախարովան՝ Հայաստանի հետ կենսալաբորատորիաների հուշագրի մասին

Ռուսական կողմը հուսով է, որ Հայաստանի հետ կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագիր ստորագրելու գործընթացը չի ձգձգվի, նոյեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել է, որ հուշագիրը ստորագրելու մոտավոր ամսաթվի մասին տեղեկություն չունի։

«Հույս ունենք, որ փաստաթուղթը ստորագրելու գործընթացը չի ձգձգվի», – նշել է Զախարովան։

Նոյեմբերի 11–ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում ասել էր, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվել են։

Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կենսաբանական անվտանգության հարցը շատ կարևոր է երկրի համար։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է գործընկերների հետ համագործակցությամբ ամրապնդել այդ անվտանգության ամրապնդման մեխանիզմը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում:

«Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության հետ կենսաբանական անվտանգության հարցերով համագործակցությամբ՝ դեռ 2008-ից: Այս լաբորատորիաները հենց այդ համագործակցության արդյունքն են»,- նշել է դեսպանը: