«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության

Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ  կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։

Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։

Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։

ArmLur.am-ին  մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։

Մասնավորապես՝ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։

Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։
Ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։

Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։

ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում սա արդեն 8-րդ մահվան դեպքն է այս տարվա 7 ամիսների ընթացքում: