«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Գերիների խումբ է վերադառնում Հայաստան (ուղիղ)

Գերիների խումբ է վերադառնում Հայաստան (ուղիղ)

Սպասվում է գերիներին տեղափոխող օդանավի վայրէջքը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀԻշեցնենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների  դեսպանների հետ հանդիպումների ժամանակ կարևորել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և գերիների  վերադարձի հրատապ անհրաժեշտությունը:

Թարմացված

Նախնական տվյալներով այսօր հայրենիք վերադարձավ 5 հայորդի։

Կրկին նախնական տվյալներով՝ հինգ ռազմագերիներից չորսը Գյումրիից են, մեկը՝ Մասիսից։

Նրանց հայրենիք տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Գերիներին ուղեկցում էր ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Օդանավակայանում հավաքվել էին գերիների հարազատները։

Վերջին անգամ կրկին Մուրադովի ուղեկցությամբ 5 հայ գերիներ էին վերադարձել Հայաստան։ Բոլորը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից էին։