«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

 Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է։ Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավակյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանն ու ևս 12 հայ զինծառայողներ մեղադրվում են ահաբեկչության մեջ՝ հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների օգտագործմամբ, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու համար:

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

 

Հիշեցնենք`մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ գերեվարվել են 6 հայ զինծառայողներ։ 

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդել իրենց դիրքերը հայկական տարածքների հաշվին: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Մայիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել: