Կարեվոր
ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում գրել է, որ քիչ առաջ 3 անգամ հարվածել են մայրաքաղաքաք Ստեփանակերտի վրա ծանր հրթիռներով։
«Թվում է՝ բնակելի տներ են քանդվել։ Շատ զոհեր կան»,–նշված է գրառման մեջ
«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ...
Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:
Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»: