«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

ԱԺ նիստ (ուղիղ)

ԱԺ նիստ (ուղիղ)

Ազգային ժողովում ապրիլի 12-ին մեկնարկեց հերթական քառօրյա նիստը։

Ընդդիմադիրներն այսօր բոյկոտեցին Ազգային ժողովի նիստը: Այս քառօրյային նրանք չեն մասնակցելու:

«Խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգը», հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին: Մենք մեկնում  ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ, լինելով մեր հայրենակիցների կողքին»,- ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: 

ԱԺ օրակարգում ընդգրկված է 25 հարց, որոնց շարքում են հետեւյալ հարցերը.

  • - «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • - «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին,
  • - «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
  • - «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին.
  • - «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդում,
  • - Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
  • - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն,
  • - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամների ընտրություն եւ այլ հարցեր: