ԱՄՆ-ում շուրջօրյա հավաքները շարունակվում են (տեսանյութ)
ԱՄՆի հայաշատ՝ Լոս Անջելես քաղաքում, արդեն մի քանի օր բողոքի ցույցեր իրականացնող հայ համայնքը հասել է նպատակին. CNN-ը կատարել է հայերի պահանջը:
Հիշեցնենք՝ հայ բնակչության հիմնական բողոքը ԱՄՆ-ի ամենամեծ լրատվական գործակալություններից մեկի՝ CNN-ի մոտ էր: Հայերը պահանջում էին, որ ամերիկյան լրատվամիջոցները ոչ կողմնակալ լուսաբանեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերը, ներկայացնեն իրականությունն Ադրբեջանի հարձակման մասին:
CNN-ը համաձայնել է. հայերը բաց են փողոցը:
«Կալիֆորնիայում շուրջօրյա հավաքները շարունակվում են։ Ամեն ժամ ավելի մարդաշատ։ Թուրքիայի դեսպանատուն քայլերթը վերջնականապես պայթեցնելու է (լավ իմաստով) Կալիֆորնիան։ Կտեսնեք։ Բոլոր կազմակերպությունները մեկտեղված Կալիֆորնիայում` մեկ էլ Ցեղասպանության հարյուր ամյակին է եղել։ Աննախադեպ միասնություն։ Ան֊նա֊֊խա֊դեպ` բոլոր իմաստներով», գրել է Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքի իր էջում և լուսանկար հրապարակել:
Ուղիղ՝ Գլենդելից