Արցախ
Արցախի ՄԻՊ. «Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ»
Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում են նաև քաղաքացիական համայնքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, X-ում (Թվիթեր) գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։
Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում», - նշել է Արցախի օմբուդսմենը։
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։