Պաշտոնական
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի ինքնաթիռներում կատապուլտն անջատվա՞ծ է
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են, օդաչուներից ոչ մեկը կատապուլտ չի լինում։ Ռազմական մասնագետի կարծիքով` միգուցե դրա պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն կարող կատապուլտ լինել, քանի որ այն անջատված է։
«Այսինքն` Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա, այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների»,– ֆայսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանն ու հավելել` իր տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 12:00-ի սահմանում, ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ»