Արծրուն Հովյհաննիսյանը. ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք
ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ Տեղեկությունը ի պատասխան Կոտայքի մարզում և Երևանի որոշ հատվածներում լսված պայթյունի ձայների ֆայսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյհաննիսյանը։
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ–ն հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։
Րոպեներ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե ձայներ են լսվել Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին հանգստացրեց նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են այս պահին։
«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք: Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում», ֆեյսբուքի իր էջում գրել է Հոբհաննիսյանը:
ՀՀ ՊՆ խոսնակն էլ իր ֆեյսբուքի որ էջում գրել է.
«ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»