«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությանը:

«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում:

Այս համատեքստում հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, ինչպես նաև հաղորդել հակամարտությունում ուղիղ մասնակցության մասին ու նրան կոչ արել անհապաղ դադարեցնել դա անելը:

Յենսենը նշել է, որ վշտով ու տխրությամբ է ընդունել ռազմական գործողությունների արդյունքում զոհված ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների մասին հաղորդագրությունները:

«Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: