«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ֆեյսբուքյան շնորհավորանքներ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ

Ֆեյսբուքյան շնորհավորանքներ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ

Ֆեյսբուքյան շնորհավորանքներ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ

Անահիտ Օհանյան. «Կան մարդիկ, որոնք չեն ծերանում, որովհետև երբեք չեն ապրել ներկայի հաճոյախոսության մեջ։ Նրանք ապրում են ապագայի հաշվարկով։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մարդկանցից է։

Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատար, Ձեր թողած ժառանգությունը կդառնա դասագիրք նաև համաշխարհային դիվանագիտության համար»: Ամբողջական՝ այստեղ:

Թելման Պետրոսյան. «Այսօր, երբ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կրկին պահանջում են սառը միտք և խորը հաշվարկ, Ձեր անցած ճանապարհը շարունակում է մնալ կարևոր ուղեցույց։ Ոչ որպես կրկնության կոչ, այլ որպես մտածողության չափանիշ։
Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ։ Ձեր անցած ճանապարհը շարունակում է մնալ կարևոր ուղեցույց». Ամբողջական՝ այստեղ:

Արի Անդրանիկյան. «Հաղթանակած առաջնորդի ընտրություններում չհաղթելը համաշխարհային քաղաքականության մեջ նորություն չէ։ Քաղաքականապես հասուն, ժողովրդավար երկրներում նույնպես եղել են նմանօրինակ, ոչ օրինաչափ դեպքեր։ 1945թ. Բրիտանիայում պարտվեց պատերազմի հերոս Ուինսթոն Չերչիլը, Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության շրջանում իշխանազրկվեց Շառլ Դը Գոլը։ Էական է պատմական և հերոսական առաջնորդնությունը։ Նրանց ժառանգությունը հավերժ է, ընտրական արդյունքները` ոչ». Ամբողջական՝ այստեղ:

Լևոն Զուրաբյան. «Եթե Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա թիմը հանդես է գալիս բոլորից ավելի արդիական և ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա:
Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են և պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց և առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին և դինամիկ զարգացող աշխարհին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը և ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը». Ամբողջական՝ այստեղ:

Արայիկ Ավագյան. «Ձեր անունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անկախության, նոր պետական մտածողության և մեր ժողովրդի պատմական շրջադարձի հետ։
Ձեզ մաղթում ենք առողջություն, հոգեկան խաղաղություն և երկար տարիներ՝ շրջապատված սիրով ու հարգանքով։ Թող Ձեր անցած ուղին, մտքի խորությունն ու փորձը շարունակեն ներշնչել սերունդներին՝ հավատալու պետության ուժին և ժողովրդի ապագային։
Թող Ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի ջերմությամբ, արժևորումով և շնորհակալությամբ՝ այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք հայրենիքի համար». Ամբողջական՝ այստեղ:

Թամարա Նազարյան. «Սիրելի Նախագահ, չգիտեմ` Դուք մեր ստատուսները կարդում եք, թե ոչ, բայց իմացեք, որ Ձեզ շաատ շնորհակալ ենք Ձեր ամեն արածի համար, երանի շատ ավելին անելու հնարավորություն ունենայիք…. Շատ բան կա ասելու, անվերջ կարելի է խոսել, բայց կարճ ասեմ. Երբ այսօր մի պահ մտածեցի, թե այսքան տարի ով է Լևոն Տեր-Պետրոսյան անձն ինձ համար, հասկացա, որ շնորհակալ եմ իրեն ինձ ինքնավստահ ու արժանապատիվ քաղաքացի զգալու իրավունքի ու հնարավորության համար։ Սիրում ենք Ձեզ, Պարոն Նախագահ, միշտ». Ամբողջական՝ այստեղ:

Տաթև Զորյան. «Բարձր արժեքներն ու գաղափարները ցանկացած հասարակության մեջ դժվարությամբ են սաղմեր գցում և ծիլեր տալիս։ Երբեմն ազգերից հարյուրամյակներ են պահանջվում քաղաքակրթական կայունության հասնելու և կարմիր գծեր սահմանելու համար։ Բարեբախտ են այն հասարակությունները, որոնք օժտված են իրական արժեքները ճիշտ ժամանակին գնահատելու և դրանց կողքով փակ աչքերով ու ականջներով չանցնելու անգին գիտելիքով։ Ես հավատում եմ, որ Ձեր շնորհիվ մեզանում բռնկված ողջամտության ճրագը մի օր անշեջ հուր է դառնալու և լուսավորելու է հայ ազգի հավաքական ճանապարհը։». Ամբողջական՝ այստեղ:

Առնոլդ Հակոբյան. «Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ատողներին։ Կասեմ՝ ինչու։ Միայն փաստերով, որ վիճելու բան չլինի…Տասը տարի ոչ մի բանի չխառնվեց։ 2008-ին վերադարձավ ու, ասես հեքիաթի իմաստուն, ասաց՝ մեր տունը այրվում է, մինչդեռ մենք դեռ կահույքի դասավորության մասին ենք վիճում։ Ասում էր՝ մենք քնած քայլում ենք դեպի ժայռի ծայրը, որից հետո անդունդ է։
Ոչ ոք չուզեց լսել։ Սուտն ու կեղծիքը ավելի հարմար ու հաճելի էին։ Հետո պարզվեց՝ նա իրավացի էր։ Չափից շատ իրավացի։ Այնքան, որ մարդու մեջ առաջանում է ճշմարտությունն ասողին խփելու ցանկություն։ Թեև գիտես, որ նա այդ իրականությունը չի ստեղծել, բայց չես ուզում ընդունել այն և սկսում ես ատել քեզ այն բացահայտողին։
Կա նաև մեկ ուրիշ պատճառ։».Ամբողջական՝ այստեղ:

Թաթուլ Հակոբյան. «Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու մենք ուրացանք 1990-1998 թվականների ձեռքբերումները, Անկախության առաջին շրջանն ու Արցախյան նվաճումները պիտակեցինք «մթի ու ցրտի տարիներ: Գուցե մենք արժանի է՞ինք իննսունականների Վրաստանի ու Ադրբեջանի ճակատագրին: Մեր երկու հարևանները ունեցան Գամսախուրդիա ու Էլչիբեյ՝ աղետ բերելով իրենց երկրներին ու ժողովուրդներին:». Ամբողջական՝ այստեղ:

Կարեն Թովմասյան. «Ես երեք համալսարան եմ ավարտել, բայց իմ ամենակարևոր կրթությունը ստացել եմ Ազատության Հրապարակի Լևոն Տեր֊Պետրոսյանի անվան համալսարանում, որտեղ ուսանել եմ այդ համալսարանի հիմնադրման առաջին օրից մինչև վերջին օրը` 26.10.2007 մինչև 01.03.2015։
Ցավոք, առաջին նախագահի ոչ բոլոր աշակերտներն են այդ համալսարանը ամբողջությամբ ավարտել, ցավոք, որոշներն էլ դավաճանել են այն ամենին, ինչ սովորել են այդ համալսարանում, ուրացել են իրենց ուսուցչին ու դասավանդված արժեքներին ու իրենց հայրենադավ գործունեությամբ նաև վարկաբեկել են մեզ և մեր համալսարանը։
Բայց քանի կան էդ գաղափարներին հավատարիմ մարդիկ, որոնք անկախ քաղաքական փոփոխություններից հավատարիմ կմնան այդ համալսարանի դավանած արժեքներին ու սկզբունքներին, լևոնական գաղափարները կապրեն սերնդե֊սերունդ։». Ամբողջական՝ այստեղ:

Արարատ Մորիկյան. «Պարոն ՆԱԽԱԳԱՀ, աստված Ձեզ այնքան երկար կյանք տա, որ հասցնեք մեկ անգամ էլ փրկել մեր երկիրը».Ամբողջական՝ այստեղ:

Նունե ՆԳ. «Մոնղոլ թաթարական հորդաները կգան կգնան, իսկ պատմությունը ցույց է տալիս թե ով ինչ է արել իր երկրի  համար: Ծնունդդ շնորհավոր հզոր մարդ». Ամբողջական՝ այստեղ

Եվա Ադամյան. «Երբ օրը բացվում է ու զանգեր, նամակներ ես ստանում և առաջինն ինչ լսում ու կարդում ես. «Շնորհավոր մեր Նախագահի ծնունդը»». Ամբողջական՝ այստեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր, 2026 թ. հունվարի 9-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ, Հաղթանակած Հայկական Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատար, Հայ ժողովրդի նորագույն պատմության հիմնական կերտող, իմաստուն քաղաքական գործիչ, բոլոր ժամանակների ամենակարկառուն մուսալեռցի, մեծարգո ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 81 ամյակը:

Այս առիթով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ շնորհավորում է մեր սիրելի նախագահ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ և ցանկանում քաջառողջություն, նորանոր հաջողություններ, հաղթանակներ և խիզախումներ»:

Գագիկ Ադամյան. «Այսօր քաղաքակրթության պատմության բոլոր ժամանակների մեծագույն քաղաքական, պետական գործիչներից մեկի` Հայաստանի հանրապետության հիմնադիր նախագահ, գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ 
Միակ ղեկավարը,որը միշտ իր սկզբունքներին հավատարիմ է մնացել,միշտ պետականամետ,միշտ ծնողի նման իր անձնականը ստորադասելով իր ստեղծած մանուկի` պետության շահերին։
Շնորհավորում եմ պարոն նախագահ»։

Հերմինե Մաթեւոսյան. «Մարդ, ով իր ժամանակի ծանրությունն իր վրա վերցրեց։ Լեգենդ մարդ։ Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան»։

Օլիմպիա Էլոյան. «Տեր-Պետրոսյանի քաշային կարգի մեծագույն անհատներին համառորեն չհասկանալը հետևանքներ ունի, որոնք հաճախ կարող են լինել նույնքան անդառնալի, որքան ե’ն մեր դեպքում։ Արևշատություն Նախագահին»։

Սամվել Կարաբեկյան. «Կան հազվագյուտ մարդիկ, որոնց արձակած ինտելեկտուալ էներգիան փոխում է դաշտի պարամետրերը՝ ձգելով բանականն ու մտավորը և վանելով պարզունակն ու գռեհիկը: Այդ մարդկանցից է Նախագահ Տեր-Պետրոսյանը: Մաղթենք, որ երկար ճառագի այդ եռանդը, ու ողջախոհության ճրագը վառ մնա ու հզոր լույս դառնա»:

Վաչե Թամրազյան. «Վերջին մոտ 600 տարվա հայոց պատմության ընթացքում միակ ղեկավարը, ում օրոք Հայաստանը վերականգնեց անկախությունը և կարողացավ կերտել կանգուն պետականություն, Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Հպարտ եմ լինել նրա թիմից, հպարտ եմ լինել Կոնգրեսական։

Շնորհավոր ծնունդդ, մեծարգո՛ Պարոն Նախագահ»։

Մարիկ Պետրոսյան. Շնորհավորում եմ, պարոն Նախագահ։ Հայաստանի Հանրապետությունից անպակաս լինեք, ու թող գան Ձեր ուզածի պես գիտությամբ զբաղվելու հնարավորության ժամանակներ»։

Էրիկ Շամամյան. Աստված տա, որ Հայաստանի որևէ ղեկավար այլևս չբախվի այնպիսի խնդիրների, ինչը ձեր ուսերին կրեցիք Դուք ու պատվով դուրս եկաք դրա տակից:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը ցեղասպանվածից դարձավ հաղթանակած:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը հասավ բազմադարյա իր նպատակին՝ անկախությանը:
Ձեր առաջնորդությամբ հայ ժողովուրդը աղետի գոտու, շրջափակման, 300.000 գաղթականի, տնտեսության ու բանակի չգոյության պայմաններում հաղթանակ տարավ, ու ՄԱԿ-ի 4 բանաձևերից ոչ մեկում ագրեսոր չհիշատակվեց:
Ձեր առաջնորդությամբ արցախահայությունը, որ այլոց մեղքով հայտնվել էր Ադրբեջանի կազմում, հնարավորություն ունեցավ Ադրբեջանի հետ բանակցելու հավասարը հավասարի:
Շատ բան կարելի ա ասել Ձեր մասին՝ այլախոհությունից մինչև անկախության շարժման առաջնորդ, միջազգային մեծ հարգանք վայելող գիտնականից մինչև բացառիկ քաղաքական մակարդակ սահմանած ղեկավար, բայց ես կուզեմ որպես շնորհավորանք շեշտել՝ 
Հաղթած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը»: