«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ֆրանսիայում թուրք ազգայնականները փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում

Ֆրանսիայում թուրք ազգայնականները փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում

Ֆրանսիայի Վիեն քաղաքի հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։

Պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի բնակիչներից մեկի պատմածը։ Նա ասել է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: 

Նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` հայերին փնտրելու: Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում, քայլում են մեծ խմբերով և տարբեր սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին: Քաղաքացիները վախեցած թաքնվել են իրենց տներում, տեղեկացնում է «Զարթոնքնը» :

​​Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ընթացքում մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով և դանակներով հարձակվել էին հայերի վրա։ Թուրքերի հարձակման հետևանքով վիրավոր հայեր կան, որոնց թվում կին և երեխա կա։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

На изображении может находиться: один или несколько человек, текст «LYON MAG .com Accueil Forum FI info 8 Contributions Elections Sortir FAITS DIVERS 14h19 -Reconfinement a Lyon ? Grégory Doucet demande a Emmanue 28-10-2020 a 22:07 ae N "Vous êtes où les Arméniens ?!": expédition punitive de dizaines de Turcs dans les rues de Décines»