Գլենդելը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկանում ենք Հայ դատի Գլենդելի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Քաղաքային իշխանություններին կոչ է արվում չեղարկել քաղաքի ներդրումներն Ադրբեջանում ու Թուրքիայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքային խորհուրդ է ներկայացվել Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի հեղինակած բանաձևը՝ Արցախի Հաենրապետության անկախության ճանաչման վերաբերյալ։
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- նշված է բանաձևում:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին: