Հայկական ուժերը թշնամու ևս 1 ինքնաթիռ ու 2 ԱԹՍ են ոչնչացրել
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 107 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 205 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 1 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։
Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ:
Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է: