Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը: Այս մասին նա գրել է Тwitter-ի իր էջում:
«Շարունակվող հետաքննությանը զուգահեռ ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- գրել է Շամպայնը:
Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: