«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Ինչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից

Լևոն Տեր-Պետրոսյան. Ինչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից

Ինչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից:

«Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով:
Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել:

Անշուշտ, իշխանության ներսում, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու լուրջ աջակցություն:

Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Չեմ չափազանցնում, Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»:

Լևոն Տեր-Պետրոսյան
16 մայիս, 2021