Պաշտոնական
Մնացականյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը», - հաղորդում է ՌԴ ԱԽ-ը։
«Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը», - նշում է ՌԴ Անվտանգության խորհուրդը պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունների իրագործման շրջանակներում։