«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին

Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին՝ անընդունելի համարելով որևէ միակողմանի քայլ, լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության, թե խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին, ասվում է երկուշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ:

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության կապակցությամբ:

Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և տարաբնույթ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճող աստիճանը։ Ապրիլի 23-ի վերջին զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը, թե արդյոք խոսքը գնում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին ։

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրա կենսագործունեության ոչ մի խոչընդոտ չպետք է ստեղծվի։

Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ հետևանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման: Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան մոտ ժամանակներս հաղթահարել այդ բացասական դինամիկան։

Ռուսական կողմը պատրաստ է իրեն մերձավոր Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ «հողի վրա»՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

Զգուշացնում ենք նաև Արևմտյան արտաքին խաղացողներին և նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող լոկալ ռուսատյաց էլեմենտներին՝ իրավիճակը տատանելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ նախագահի խոսնակը նույնպես խոսել է եռակողմ համաձայնագրի իրականացման մասին։

Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շփումները մենք շարունակում ենք։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։

Նշենք՝ ավելի վաղ Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանն արձագանքել են  ԱՄՆ ի ու Ֆրանսիայի ԱԳՆ-ները:

Հիշեցնենք`ադրբեջանական կողմը երեկ՝ ապրիլի 23-ին, փակել է Հակարի գետի կամուրջը, և այդ հատվածում հսկիչ անցագրային կետ տեղադրելով փաստացի կտրել է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։