Նիկոլի «էստի համեցեք»-ից ու Ռոբերտի ռևանշիզմից անդին. Սուրեն Սուրենյանց
Որեւէ մեկը չփորձի որոշել, թե ով է իրական ընդդիմությունը։
Նիկոլին մեր քրֆելը կամ թուրքի դրոշ այրելն իրական ընդդիմություն լինելու հատկանիշ չէ։
Մեր երկրի դժբախտությունն այն է, որ իշխանության կարգավիճակում խաղաղության օրակարգի մասին խոսում են մարդիկ, որոնց անիրատեսությունը հանգեցրել է մահաբեր պատերազմի։
Նրանց հռչակած խաղաղությունից խեղճություն է ծորում։
Մեր երկրի դժբախտությունն այն է, որ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մեկը, ում իշխանության տարիներին պետության ողնաշարն է կոտրվել` խորհրդարանում ու Երևանի փողոցներում` պետական այրերի ու քաղաքացիների գնդակահարությամբ։
Նրանց հռչակած ընդդիմությունից արյան հոտ է գալիս։
Արժանապատիվ խաղաղության օրակարգը իմ քաղաքական կրեդոն է, որը հակադրում եմ Նիկոլի "էստի համեցեք" խղճահարություն- խեղկատակությանը ու քոչարյանական պրիմիտիվ ռևանշիզմին։