«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

Պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին, գրում է armeniasputnik.am-ը:

«Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում՝ համապատասխան փոփոխություն կատարելով արդեն իսկ գործող որոշման մեջ:

Բանն այն է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Եվ ահա, կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Իսկ դրա դիմաց վճարելու է պետությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀՀ շարքային հարկատուն:

Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

Նշենք, որ գործող կարգով պետական ապարատի աշխատակիցներն արդեն իսկ ապահովված էին պետության տրամադրած միջոցներով առողջապահության ծառայություններից օգտվելու, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման ծառայություններ ներառող սոցփաթեթով», գրում է armeniasputnik.am-ը:

Պարզաբանում.

ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը պարզաբանել է կառավարության կողմից ապրիլի 1-ի նիստում ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությանը: