ՊԲ հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
Արցախի և Ադրբեջանի շփման գծում համառ մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։
Բացի դրանից, նա նաև նշում է, որ զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը և թեզերը պետք է անտեսվեն լրատվամիջոցների կողմից:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ ՊԲ հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։ «Ես անվերապահորեն հավատում եմ մեր բանակի ուժին և վստահում նրա արհեստավարժությանը»,-նշում է նա:
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք` տեղեկացնում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: