Պաշտոնական
Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ (տեսանյութ)
ԻԼ-76 ինքնաթիռը բերել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով։ Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել ուղարկելուց առաջ հումանիտար բեռի ամբարման կադրերը։
Ռազմական գործողությունների գրեթե մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է բերվել մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն։ Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել և փոխանցվել է տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ջանքերով։