Պաշտոնական
Ստեփանակերտում ադրբեջանական հրթիռակոծությունից նաև գազատար է վնասվել
Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդկային կորուստներ չկան: