Արցախ
Թրամփ. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ նպատակասլաց մարդիկ են ապրում։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին։ Նա, սակայն, չի հստակեցրել` արդյո՞ք խոսել է երկու երկրների ղեկավարների հետ։
Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի -ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։
Читать на русском