«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զինծառայողներից 2-ը ողջ են. նրանց անունները սխալմամբ են հայտնվել ցանկում

Զինծառայողներից 2-ը ողջ են. նրանց անունները սխալմամբ են հայտնվել ցանկում

Զինծառայողներից 2-ը ողջ են. նրանց անունները սխալմամբ են հայտնվել ցանկում

Այսօր հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում երկու անուն սխալմամբ են հայտնվել։ Վարունց Էրիկը և Վանուշ Հարությունյանը չեն զոհվել։

«Հայկի սերունդ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 2000թ–ին ծնված Էրիկն իրենց ՀԿ-ի անդամ է, նա չի զոհվել, այլ վիրավորվել է։ «Նրա անունը սխալմամբ հայտնվել է զոհվածների ցանկում։ Փառք Աստծո նա ողջ է»,–գրված էր էջում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ անդամներից մեկն ասաց, որ Էրիկին հոսպիտալացրել են, այս պահին նրան Գորիսից տեղափոխում են Երևան։

Զինծառայող  Վանուշ Վահրամի Հարությունյանը ևս ողջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա քույրը` Մարինե Հարությունյանը, ասաց, որ եղբոր անունը մահացածների ցանկում էր, սակայն այսօր եղբոր հետ ծառայողներից մեկը զանգահարել և ասել է` ողջ–առողջ է։

Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ-ն հրապարակեց վերջին օրերին զոհված ևս 55 զինծառայողի անունները։