«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ին ամբողջ աշխարհով նշվում է «Թատրոնի Միջազգային Օրը» (World Theatre Day): Այս տոնը հաստատվել է դեռևս 1961թ. Միջազգային թատերական ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX-րդ կոնգրեսում:

Թատրոնի համաշխարհային օրը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»:

Թատրոնի միջազգային օրվա առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն:

«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»: