Քաղաքական
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Երասխ
![ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Երասխ](/_nw/110/87942817.jpg)
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել:Նա այդ մասին նա գրել է «Թվիթերի»-իր էջում:
«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։