Էրիկ Շամամյան. Հայաստանում ամենաշատը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին են սպասում (տեսանյութ)
«Լևոն Տեր-Պետրոսյանը ամենագնահատված գործիչը չէ: Ատելության ալիքը, որ տարիներ շարունակ գեներացրել են իր նկատմամբ, սկսած դասագրքերից մինչև համալսարաններում նրա անունը վարկաբեկող դասախոսություններով, տասնամյակներ շարունակ մամուլում իր անունը թիրախավորող հոդվածներ հրապարակելով ու իր մտքերը ձևափոխելով, ապացուցում են միայն, որ իր խոսքը Հայաստանում ամենասպասվածն է ու ամենաազդեցիկը (դրանով է պայմանավորված այդ արշավը): Իրեն ամենաատող մարդը մեկ է ցանկանում է լսել նրան, որովհետև ներքուստ գիտակցում է, որ նա երբեք էլ սխալ դուրս չեկավ: Ուսումնասիրելով հայկական սոցցանցերը, ականատես ես լինում մի պատկերի, որ Տեր-Պետրոսյանի ելույթները, հարցազրույցները և հոդվածներն ամենաբարձր դիտողականությունն են ապահովել Հայաստանում: Որևէ այլ գործիչ, լինի քաղաքական կամ ոչ քաղաքական, միլիոնավոր դիտումներ չի ունեցել իր հարցազրույցներում: Որքան էլ դաժան լիներ իր խոսքի ռեալականությունը ընդունել, կյանքը եկավ ապացուցելու, որ այդ «դաժան» խոսքը չընկալելը բերեց ավելի մեծ մասշտաբների դաժան իրադարձությունների: Ես համոզված եմ, որ Հայաստանում ամենաշատը իր խոսքին են սպասում (թվերը ապացուցում են), անկախ էն փաստից, թե հասկանում են իրեն, թե ոչ ))
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին-27 մայիսի, 2021թ. YouTube-2,3 մլն դիտում
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Ագնեսա Խամոյանին, «Օրակարգից դուրս»-22 մարտի, 2017թ. YouTube-1,2 մլն դիտում
Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսը, 10 հունիսի, 2021թ. Տարբեր սոցցանցերում, ֆեյսբուքում մինչև 1 միլիոն դիտում։
Անհնար է գոնե մոտավոր գնահատել գրավոր հրապարակումների դիտումները, քանի որ բազում են կայքերն ու սոցհարթակները, որ հրապարակել են դրանք։ Դրանցից շատերը չունեն դիտման հաշվիչներ։ Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ այդ գրավոր նյութերը տասնյակ տարիներ չեն իջնում հրապարակից՝ կստանանք մի ահռելի քանակ։
Զուտ պատկերացում կազմելու համար, թե ինչքան այժմեական են այդ հոդվածները բերեմ երկու օրինակ. newsline.am կայքը 2026 հունվարի 19-ին վերահրապարակել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998թ. հունվարի 8-ի ելույթը Անվտանգության խորհրդի նիստում, որն այս պահին արդեն ունի 39328 դիտում, իսկ Aniarc.am-ի 2025թ. նոյեմբերի 1-ին վերահրապարակած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը՝ 37833 դիտում»:


