Համո Սահյան. Լևոնը կարող է ազգ ներկայացնել՝ նույնիսկ առանց խոսելու
Համո Սահյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
«...Լևոնը կարող է ազգ ներկայացնել՝ նույնիսկ առանց խոսելու: Իսկ երբ խոսում է... Մոսկվայում մեկ անգամ խոսեց, էդ ի՜նչ արեց: Ազգ ներկայացնել գիտի, մենակ կանգնի հերիք է: Էդքանի մեջ ես գիտեի, որ ինքը պիտի ընտրվի, ոչ թե մեկ ուրիշը: Ես ասացի էնտեղ՝ խոսենք, չխոսենք՝ նա արդեն ընտրված է:
Բայց շնորհավորելուց առաջ ես նաև ցավակցում եմ իրեն: Որովհետև, որ տուն ենք գալիս, մեր կանայք ամեն ինչի համար մեզ են մեղադրում. անձրև եղանակ է՝ մեղավոր եմ, երաշտ եղավ՝ մեղավոր եմ, քամի է, պատուհան կոտրեց՝ մեղավոր եմ: Միշտ իրենց համար իրենց մեղավորն ունեն:
Ես չունեմ իմ մեղավորը, որին մեղադրեմ: Հիմա ասում են՝սա է մեղավոր, նա է մեղավոր, վաղն էլ ասելու են՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր: Երաշտի համար էլ, անձրևի համար էլ, հացի պակասի համար էլ, ամեն ինչի համար: Դրա համար էլ ես նրան ցավակցում եմ»:
19 հունվարի, 1993թ.
Էրիկ Շամամյանի ֆեյսբուքյան էջից


