«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Հավաք նախագահականի դիմաց. «ԱՄՆ փոխնախագահից պահանջում ենք աջակցել հայ գերիների ազատմանը». (ուղիղ)

Հավաք նախագահականի դիմաց. «ԱՄՆ փոխնախագահից պահանջում ենք աջակցել հայ գերիների ազատմանը». (ուղիղ)

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի այցով պայմանավորված` Հրապարակում տեղ է ունենում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա:

Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։

Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։

Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա այսօր՝  փետրվարի 9-ին ժամը 17:00, Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)։

Արցախի տեղեկատվական շտաբ

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում կլինի փետրվարի 9-10-ը։