Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան
Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան:
Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ Հունաստանի կառավարական օդանավը պահել են Մոսուլից հյուսիս թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռչելու թույլտվություն տալ, որին հավանություն էին տվել մի փոքր ավելի վաղ։ Օդանավում է եղել երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է հունական ERT հեռւստատեսությունը։
«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիություն հասկացության շրջանակից եւ խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը։
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: