«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Քաղբանտարկյալ Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով (տեսանյութ)

Քաղբանտարկյալ Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 6–ին հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իբր իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։Պաշտպանական կողմը ներկայացրել էր վերաքննիչ բողոք՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը և հռչակել արքեպիսկոպոսի անմեղությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև իր իրավունքների պաշտպանության համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արքեպիսկոպոսը կալանավորված էր 2025 թվականի հունիսի 28-ից։

Փաստաբանները  շեշտում են, որ քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական բնույթ։

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար։

Նշենք՝ «Հրապարակ» թերթը տեղեկություններով, «օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու»