«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան և Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեցին (տեսանյութեր)

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան և Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեցին (տեսանյութեր)

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով 54 քննիչ է ներգրավված. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին  հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ մի շադք հոգեւորականներ են ձերբակալվել, այդ թվում՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Խուզարկություններից հետո ՔԿ են տեղափոխել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը,  նրա փաստաբանները տևական ժամանակ ահազանգում էին, որ նրա գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ Ավելի ուշ պարզվեց, որ սրբազանը ՔԿ-ում է։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ հավաքների մասնակցությանը հարկադրելու և իբրև քվեարկության արդյունքների վրա ազդելու հատկանիշներով։

Նշենք, քրեական վարույթը նախաձեռնվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ Ասատրյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված հայտարարությունների առնչությամբ՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։

Ավելին՝  24News/BLOG- և  ABC Media տեսանյութերում