Ուղիղ հեռարձակում՝ Մայր Աթոռից
Իշխանական մամուլը շրջանառության մեջ է դրել հանրային հնչեղություն ստացած 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը, որով կոչ է արվում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով:
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։
Ըստ լրատվամիջոցների՝ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզպետները հստակ թիվ են դրել մարզի դպրոցների և մանկապարտեսնեերի կոլեկտիվների վրա, որ պետք է այսօր ներկա լինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ սատանիստական հավաքին
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր, ժամը 17:00-ին, տեղի կունենա Միասնական ժամերգություն:
Լրացված. Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։
Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին:
Ոստիկանների հետևում՝ թաքնված սադրիչ նիկոլականներ՝


