Անահիտ Օհանյան. Մի ընկեք այս մատրիցայի ծուղակը
Նիկոլ փաշինյանի իշխանությունը ոչ միայն բաժանիր, որ տիրես «գաղափարախոսության» կրողն է, այլ նաև մանիպուլյացիայի ռեժիմ է, որտեղ մարդուն ստիպում են ընտրել ոչ թե ճիշտը, այլ թելադրվածը:
նիկոլը մի մատրիցա է, որտեղ մարդկանց առաջարկվում է միայն «կամ-կամ» ընտրություն:
Մանիպուլյացիայի իրական ուժը հենց այստեղ է «կամ–կամ»-ի մեջտեղում գտնվող հարյուրավոր տարբերակները պարզապես ջնջում են մարդկանց գիտակցությունից։
Մարդուն սովորեցնում են չտեսնել այլընտրանքը։
Զրոյական կետ- պատերազմ ու նախկինների «վաճառած» Արցախ, իսկ մեջտեղում բանակցային գործընթացը պարզապես ջնջեցին մարդկանց աչքերից:
Այդպես հանձնվեց Արցախը «կամ Հայաստան, կամ Ադրբեջան» դիլեմայով, ջնջելով միջանկյալ լուծումները:
Հիմա նույն կամ-կամ-ով կրկնվում է Եվրոպա-Ռուսաստան հակադրության մեջ լղոզելով բալանսավորված արտաքին քաղաքականության հնարավորությունը և մեջտեղում թաքնված Թուրքիա-Ադրբեջան վասալությունը:
նիկոլը մանիպուլյացիայի իսկական վարպետ է: Այս հարցում անկասկած հզոր է:
Նա հմտորեն շեղում է ցանկացած անհարմար հարցի պատասխան տալով բոլորովին այլ ուղղությամբ գնացող պատասխաններ և հաղթող դուրս գալիս իր լսարանի աչքերում:
Այլընտրա՞նք ես տեսնում, միանգամից համարվում ես տերորիստի կողմնակից, կեղծ ձայնագրություններով ողողում են համացանցը, որի հետագա հերքումն արդեն մարդկային գիտակցությունը չպիտի ընդունի:
նիկոլը նաև տիրապետում է «ad hominem» արվեստին. փաստարկների փոխարեն հարձակվելով հակառակորդի անձի վրա, վարկաբեկելով նրան, նրա խոսքը առանց բովանդակությանը անդրադառնալու:
Անընդհատ կրկնվող կեղծ փաստեր, սուտ խոսելու «էսսեների գրոսմաստեր», որի միջոցով նա գիտակցաբար այնպես է խճճում իր լսարանին, այնքան խորը, որ ճշմարտությունն այլևս իր տեղը չգտնի:
Մատրիցայի հիմքը էմոցիաների և վախերի հետ խաղալու վրա է կառուցված .
-կամ ես (խաղաղություն), կամ մյուսները (պատերազմ)»:
-«կամ ես (բանտարկում խոսքի համար), կամ նախկինները (սպանում խոսքի համար)»:
-«կամ իմ «փոքրիկ» թալանը, կամ Սաշիկի 50|50-ը»:
Այլընտրանքները կորում են, և հարցը լուծվում է ի օգուտ իր «խաղաղության» և «ներկայի»:
Արվեստ, որտեղ նրանք կարողանում են քեզ համար անընդունելի սարսափելին փոքր քայլերով դարձնել սովորական երևույթ:
Այս բարդ արվեստը տարիներով դասավանդվում է տարբեր ուժերի կողմից մասսաները մանիպուլյացիայի ենթարկելու և իրենց նպատակներին ծառայեցնելու համար:
Սև հռետորաբանություն, առանց իմաստի բառակույտ, շեղումներով և անվերջ «ը-եր» կակազելով, որոնք թույլ են տալիս թեման անվերջ փոխել բոլորովին այլ ուղղությամբ ուշադրությունը հիմնականից շեղելով:
Նա երբեք իրեն անհարմար հարցին չի պատասխանում։
Նա փոխում է թեման, հարձակվում է հարց տվողի վրա, նվաստացնում է մարդուն, որ փաստը չլսվի։
Ահա թե ինչու նիկոլականների որոշ զանգվածներ մեկ օր համաձայնում է ընդդիմախոսի փաստարկներին և դեմ է նիկոլին, իսկ հաջորդ օրը նրա ելույթից հետո, նորից դառնում է համակարծիք:
Այսպիսի մանիպուլյացիաները պատահական չեն լինում։ Սա այն մակարդակն է, որը սովորեցնում են հատուկ դպրոցներում:
Այդպիսի մանիպուլյացիայի արդյունքում էլ նա եկավ իշխանության «կամ ես վարչապետ, կամ Հայաստանը առանց վարչապետի»:
Իսկ քանի որ մարդկային գիտակցության մեջ վաղուց ներդրել են այն թեզը, թե «մեծամասնությունը միշտ ճիշտ է և չի կարող սխալվել», մարդուն մղեց կանգնել մեծամասնության կողքին, անգամ այն դեպքում, երբ ներքուստ դեմ էր:
Հենց այս մեխանիզմով էլ նիկոլն ու Արծրունը պատերազմի օրերին մանիպուլացրին մարդկանց: Գիտեիր, որ պարտվում ես, բայց ինքդ քեզ հավատալ թույլատրված չէր:
Բաց է մնում մեկ հարց, թե ում գաղտնի ծառայությունների աշակերտն է նիկոլ փաշինյանը, որ այսքան հմուտ է մարդկանց մտքերը մանիպուլացնելու գործում:
Մտածեք, մի ընկեք այս մատրիցայի ծուղակը, վերադարձեք իրական այլընտրանքին:


