Արմենուհի Վարդանյան. Եվրոպական «արժեքների պահապաններ», դուք ստում եք
Եվրոպական «արժեքների պահապաններ», Փաշինյանի գործողություններում, հայտարարություններում միջազգային իրավունքի խախտում չկա՞, ձեր զեկույցներում այդ թեմայով գրելիք չունե՞ք: Օրինակ, որ հայտարարել է, թե «Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», որ նրա որոշումները կատարման ենթակա չեն, նորմա՞լ է: Որ պետական իշխանությունը ուզում է փոխել կաթողիկոսին, միջազգային իրավունքի տեսանկյունից ամեն ինչ տեղը տեղի՞ն է: Այս գործողություններում, հայտարարություններում օրինակ՝ ՄԻԵԿ խախտում չկա՞...
Միջազգային իրավունքի հիմնարար նորմերով երաշխավորվում է կրոնական ազատությունն ու եկեղեցու ինքնավարությունը:
Մատնանշեմ եվրոպական դատարան հասած մեկ գործի մասին.(Application No. 30985/96)-HASAN AND CHAUSH v. BULGARIA:
Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ պետությունը ՉԻ՛ ԿԱՐՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել կրոնական կազմակերպության ղեկավարի ընտրությանը, պաշտոնանկությանը կամ ներքին հարցերի միջամտությանն ու կառավարմանը։
Այս գործով դատարանը վերահաստատել է, որ կրոնական կառույցների ինքնավար գոյությունն անփոխարինելի է ժողովրդավարական հասարակության բազմակարծության համար, որը եւ կոնվենցիայի 9-րդ հոդվածի առանցքն է։
Հիմա բա չհարցնե՞ս եվրոպացիներին, թե ինչու՞ եք լռում, երբ անտեսվում է ձեր իսկ ձևավորած նախադեպային իրավունքը։
Լռում եք, երբ պետությունը փորձում է որոշել՝ ով պետք է ղեկավարի եկեղեցին, ինչ որոշում պետք է կայացնի, որ իրենց հաճելի լինի:
Միջազգային իրավունքը փոփոխությունների՞ է ենթարկվել: Բա՞ն է փոխվել...Բա մեզ իմաց տվեք...
Ես էլի եմ պնդում, այն ինչ տեղի է ունենում մեր երկրում, մեր գործն է, ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր անելիքը: Այո, բայց բարի եղեք չխանգարել մեզ:
ԵՄ դեսպանը ամանորյա ուղերձում հայտարարում էր՝ «2026-ին լինելու են Հայաստանի կողքին»: Այսինքն, շարունակելու են քաջալերել բացահայտ հակաժողովրդավարական եւ խայտառակ գործողությունները, շարունակելու են սնել կեղծ իրավապաշտպաններին, որոնք էլ իրենց հերթին շարունակելու են ձեւացնել, թե ժողովրդավարական բաստիոն է բերել Փաշինյանը:
Այդպես չէ! Այդպես չէ!
Կան մարդիկ, ովքեր չեն ալարի եւ շարունակաբար կհիշեցնեն, որ դուք ստում եք, հանուն ձեր շահերի վնաս եք տալիս մեր երկրին: Դադարեցրեք: Կանգ առեք:


