«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Այ ձեր այս խմբակով հավաքվեք ու...

Հարութ Ուլոյան. Այ ձեր այս խմբակով հավաքվեք ու...

Փաշինյանն ու թՔՊ-ականներն օր ու գիշեր հայտարարում են, թե Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, ավելին՝ չէր էլ կարող լինել Կաթողիկոս, ըստ այդմ՝ նրա որևք կարգադրություն ու որոշում նրանք չեն ընդունում ու չեն ճանաչում։ Այս «մոտեցումն», ըստ էության, կիսում են նաև փաշինյանական արշավին միացած եկեղեցականները, մասնավորապես՝ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։

Նման իրավիճակում, բարոյական նշույլ ունեցողները, փաշինյանական արշավին միանալուց առաջ, պետք է հրաժարվեին Գարեգին Երկրորդի կողմից իրենց շնորհված եկեղեցական բարձրագույն կոչումներից։

Հայտնի 10-ից միայն մեկն է, որ որպես եպիսկոպոս ու արքեպիսկոպոս օծվել է Վազգեն Առաջինի կողմից;
6-ը՝ Գարեգին Երկրորդի կողմից են օծվել որպես եպիսկոպոս, որոնցից 2-ն արժանացել են նաև արքեպիսկոպոսի կոչման; Մյուս 3-ն էլ իրենց արքեպիսկոպոսի կոչումներն են ստացել Գարեգին Երկրորդի կողմից։

Այդ ձեր խմբակով, որ ձեզ լիազորություններ եք վերապահում որոշելու, թե ով է կարգալույծ եղած, ով՝ չէ, ով պիտի լինի թեմի առաջնորդ, ով՝ չէ, ով պիտի պատարագ մատուցի, ով՝ չէ, պատարագներում ինչ պետք է հնչեցվի և ինչ պետք է չհնչեցվի․․․ այ ձեր այդ խմբակով բա հավաքվեք ու զրկեք այդ մարդկանց եպիսկոպոսի ու արքեպիսկոպոսի կոչումներից կամ նոր օծման կարգ սահմանեք ու օծեք։

Եթե ձեր համար Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, ապա հայտնի հոգևորականների մեծամասնությունն էլ ո՛չ եպիսկոպոս է, ո՛չ էլ, առավել ևս, արքեպիսկոպոս։

Հարութ Ուլոյան