Պաշտոնական
HRW. Ադրբեջանում հայ ռազմագերիների հետապնդումը Ժնևի երրորդ կոնվենցիայի խախտում է
Ադրբեջանում հայ ռազմագերիների հետապնդումը՝ սահմանի անօրինական հատման մեղադրանքով, Ժնևի երրորդ կոնվենցիայի խախտում է: Այս մասին Twitter- ում գրել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգիան:
«Գերեվարված զինվորներին պետք է ռազմագերու կարգավիճակ տրվեր, և նրանք պետք է վերադարձվեին հայրենիք ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասել է: