Խոսք
Ժաննա Ալեքսանյան. Այսօր եկավ ցասումն ու ընդվզումը: Հրեշը պիտի հեռանա և վերջ
Բացի ցավից ու տառապանքից այլ բան չի տեսել մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից։ Պատերազմ, զոհեր, անհայտ կորածներ, գերեվարված հայրենակիցներ։ Հետո նորից պատերազմ Արցախում, նորից զոհեր, ցեղասպանական գործողություններ, Էթնիկ զտում, 150000 բռնի տեղահանվածներ, մահեր գաղթի ճանապարհին։ Արցախի կորուստ․․․
Ու էս մարդու վրա այս ամենը ոչ մի հետք չի թողել։ Ամեն օր արթնանում է նոր դիվային մտքերով երկրի ու ժողովրդի դեմ։
Հիմա թիրախը եկեղեցին է, եկեղեցին, որ մեր սրտերում է Տագնապ ու ահաբեկության զգացում, բայց այսօր եկավ ցասումն ու ընդվզումը։ Հրեշը պիտի հեռանա և վերջ։


