«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Ջավախյան. NON  GRATA

Լևոն Ջավախյան. NON  GRATA

NON  GRATA

Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկատվության` ՔՊ֊ական Արփի Դավոյանի ուրախ հանդիսությանը նիկոլ փաշինյանը ներկայացել է անձնական մատուցողով, անձնական օգտագործման տալերկով, բաժակով ու չանգալ դանակով։

Տարածվող լուրերի համաձայն նիկոլ  ,,Մեծագործը,, ,որ հանրությանը  ավելի շատ հայտնի է որպես Չարագործ, խիստ տագնապներ ունի սեփական անձի անվտանգությունը  ապահովելու հարցում  և դիմում է կարելի և անկարելի բոլոր միջոցների անկանխատեսելի դեպքերից խուսափելու համար։Ուտելիս և խմելիս երկյուղ ունի թունավորումից և չի վստահում անգամ իր կուսակիցներին, իսկ բացօդյա միջոցառումներին օր ու արև չի տալիս Պետանվտանգության մարմիններին և բազմապրոֆիլ` կանաչ, կարմիր, կապույտ բերետավոր ոստիկանությանը...Ասում են, նույնիսկ իր վրա նետված խնձորն անգամ նռնակի տեղ է դնում ու սարսափահար և հատկապես խուճապահար և որ հետաքրքիր է` ասֆալտահամբույր, պառկում  մոխրագույն  գետնին։ Այնտեղ, որտեղ ինքն է, ծառից պոկված տերևն անգամ օդում պիտի բռնվի։ Կարելի է ասել, որ շարունակ նրա հետ, նրան կողակից,  նրան ուղեկից ապրում է ոչ այնքան կյանքը, այլ մահը, մահվան երկյուղը, մահվան տագնապը։

Որպես երբեմնի ավագ ընկեր,  ով առանց թունավորման երկյուղի հաց է կիսել  կրտսեր ընկերոջ հետ, ով իսկապես ինչպես արթմնի, այնպես էլ երազում չի փափագել  ընկերոջ մահը, գոնե այս պահին, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս թողնել նաֆսոտ պաշտոնը, հեռանալ զբաղեցրած դիրքից` իշխանությունից, որքան հնարավեր է հեռու, շատ հեռու` մի անեզր տարածք,  թեկուզ և լինի անմարդաբնակ տափաստան կամ անկենդան անապատ, որտեղ չկա մահվան երկյուղ, պատասխանատվության վտանգ, և իհարկե,  դեպի իրեն սուրացող դիպուկահարի գնդակ... 

Մի ասող լինի, քեզ պե՞տք է  էդ աթոռը, թեկուզ և վարչապետական, որտեղ ավելի շատ թագավորում է վախը, երկյուղը, մղձաթրթիռ տագնապները, քան իշխանական անհոգ վայելքները...

Ես որ, թեև  դեպքից֊դեպք, թեկուզ և հեգնալից` վարչապետակական հրովարտակներ եմ արձակում, բայցևայնպես, ոչ մի դեպքում և ոչ մի պարագայում Վերնիսաժում զբաղեցրած իմ անարատ ստոլիկը չեմ փոխի քո շառոտ վարչապետական աթոռի հետ։
Վերնիսաժում անգամ տեղ ունենալու համար պիտի այդ իրավունքը վաստակես։
Դու այդ իրավունքը չունես։

Լևոն Ջավախյան

25.1.26թ.