«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. ՄԵՆՔ, ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ

Լևոն Զուրաբյան. ՄԵՆՔ, ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ

ԵՆՔ, ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ

Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է: 

Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:

Հայաստանը ազդեցության գոտիների համար տաք թե սառը պատերազմի կռվադաշտ կամ փորձադաշտ չի:

Մեր քաղաքականությունը և մեր ինքնիշխանությունը ունենալու է հետևյալ բովանդակությունը. զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա: 

Հայաստան կարող եք գալ ներդրումներով, տնտեսական նախագծերով, անվտանգության բնագավառում դաշնակցային առաջարկներով:

Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով և բոլորի համար, իրական կամուրջ տարբեր աշխարհաքաղաքական համակարգերի միջև համագործակցության համար:

Դա մեր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից է` մեր առաջարկած «Երկիր-Կամուրջ» հայեցակարգը:

Մենք պայքարելու ենք բոլորի դեմ, ով Հայաստան է բերում մեծ տերությունների միջև «պրոքսի» պատերազմ, զինվորագրվում որպես այս կամ այն բլոկի շահերի համար Հայաստանը զոհաբերելու պատրաստ լակեյ:

Մենք ենք նվաճել Հայասատանի անկախությունը և մենք էլ թույլ չենք տա, որ Հայաստանը կորցնի այդ անկախությունը, դառնալով ինչ որ բլոկի սատելիտ:

Հայաստանի հավերժ անկախությունն ու ինքնիշխանությունը:

ՀԱԿ փոխնախագահ  Լևոն Զուրաբյան