Լևոն Զուրաբյան. Սա ավազակապետական հարձակում էր Մայր Աթոռի վրա (տեսանյութ)
Լուսանկարում՝ Հայ ազգային կոնգրեսի անդամները՝ Էջմիածնում. 18.12.25թ.
Այսօրվա իր գործողություններով Նիկոլ Փաշինյանը վերջապես և արդարացիորեն վաստակեց «Նիկոլ Ավազակապետ» տիտղոսը:
Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել մի ղեկավարի, որը վարչական ռեսուրսի գործածմամբ մի կերպ հավաքում է 300 սինլքոր ֆանատի, ոստիկանության ապօրինի աջակցությամբ ապահովում նրանց հարձակումը Մայր Աթոռի տաճարում Վեհափառի վարած ժամերգությանը մասնակցող հավատացյալների վրա, բայց ստիպված հրաժարվում տաճարը ներխուժելու և գրավելու նպատակից, քանի որ հազարավոր մարդիկ, որոնք հավաքված էին Վեհափառին և հավատացյալներին պաշտպանելու նպատակով, նրանց մի լավ հակահարված տվեցին:
Ավազակապետը պարտվեց բոլոր դրվագներում.
- սպեցնազով բերած տիրադավ եպիսկոպոսները մի լավ պախարակվեցին, արժանանալով «Հուդա´» վանկարկումերի և նույն սպեցնազի օգնությամբ դուրս բերվեցին
- պարզվեց, որ Վեհափառի դեմ բերված մարդիկ ոչ մի կապ չունեին տիրադավների հետ և բերվել էին բացառապես ավազակապետի մարզպետների ջանքերով,
- ժողովուրդը կանգնեց Վեհափառի և Հայ Առաքելական Եկեզեցու պաշտպանության համար,
-պարզվեց, որ ավազակապետը չի խորշում ոչ մի բռնությունից, պառակտությունից և պղծությունից իր անօրեն նպատակների իրագործման համար:
Այս բոլոր գործողություններով Նիկոլը եթե մի նպատակի հասավ, դա այն է, որ այսուհետև Մայր Աթոռը դառնում է հայ ժողովրդի դիմադրության, իսկ Նիկոլ Ավազակապետը` օտարազգի օկուպացիայի գլխավոր խորհրդանիշը:
Տեսանյութում՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ճեպազրույցն Էջմիածնից


