«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության և ՀԱԿ նախընտրական արշավի վերաբերյալ (տեսանյութ)

Լևոն Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության և ՀԱԿ նախընտրական արշավի վերաբերյալ (տեսանյութ)

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի ճեպազրույցը  ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության և ՀԱԿ նախընտրական արշավի վերաբերյալ:

Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար: Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր հստակ ասելիքն ու անելիքը:

Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև  մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից:

Ամբողջական՝ 168.am-ի տեսանյութում