«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Տիգրան Պասկևիչյան. Տարածված փաստաթուղթն, անշուշտ կեղծ է։ Բացատրեմ՝ ինչու

Տիգրան Պասկևիչյան. Տարածված փաստաթուղթն, անշուշտ կեղծ է։ Բացատրեմ՝ ինչու

Տարածված փաստաթուղթն, անշուշտ կեղծ է՝ մեկ գրամ անգամ կասկած չունեմ։ 
Բացատրեմ՝ ինչու։ 

КГБ-ի նման կառույցները սովորաբար այսպիսի փաստաթղթեր չեն հրապարակում։  Անգամ քաղմասները չեն վառում իրենց աննշան осведомитель-ներին։

Ավելի հավանական է, որ հայրենի ԱԱԾ-ի գլուխները չեն կարողացել դիմանալ «բարձրյալի» ճնշմանն ու սարքել են կեղծ տեղեկանք, որ վերջինս («բարձրյալը») երեկվա ֆիասկոյից հետո գոնե մի գիշեր հանգիստ քնի։ 
Կանցնի շատ քիչ ժամանակ եւ, ինչպես նախորդ բոլոր պարսավագրերը, սա էլ աղբամանը կնետվի՝ հենց իրենց ձեռքով։
Եւ պատահական չէ, որ այն տարածվում է ինչ-որ չնթռլո (կներեք լատիներենիս համար) կայքի միջոցով, որովհետեւ հետո հեշտ կլինի ուրանալ մեղսակցությունը։

Բայց մի պահ ենթադրենք, որ սա իրական փաստաթուղթ է։ 
Ե՛ւ… Հետո՞… Հետո ի՞նչ…

Նշված անունով մարդը պետական բարձր պաշտո՞ն է զբաղեցնում, ուժային կառույցո՞ւմ է աշխատում, ազդեցիկ հասարակական գործի՞չ է (ասենք՝ Դանիել Իոնիսյանի նման)։
Մարդ է, գուցե չի դիմացել ճնշումներին, հավաքագրվել է։ Այդպես սովետի տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքագրվել։ Իսկ այս թուղթը ձեռներն առած տրտինգ տվողներդ՝ ի պաշտոնե, ի՞նչ եք արել КГБ-ի անասնական վարքն ու բարքը բացահայտելու, մերկացնելու, դրան արժանի գնահատական տալու ուղղությամբ։
ՈՉԻ՚ՆՉ…

Ու չեք արել, որովհետեւ դա ձեր բարոյակերպին հար ու հարազատ է։ Որովհետեւ դուք էլ ճնշումներով ու շանտաժով եք հավաքագրում՝ ոչ միայն եպիսկոպոսներին, այլեւ ձեր ազդեցության գոտում հայտնված ցանկացած ԺԷԿ-ի պետի, որ գնան՝ ուր կասեք եւ անեն՝ ինչ կասեք։

P.S. Եթե դա իսկապես ճիշտ է, թեեւ ճիշտ չէ անկասկած, ճիշտ կամ սուտ լինելու դեպքում ինքնին մեծ հարված է ինքնիշխան Հայաստանի ԱԱԾ-ին։ Վաղը-մյուս օրն ո՞վ կհամագործակցի այն կառույցի հետ, որը գաղտնի փաստաթղթեր է մատակարարում։

Տիգրան Պասկևիչյան