Հայաստան
Լևոն Զուրաբյան. Վարչաբենդի հետևում թաքնված է վարչաբանդան
Այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի 5(23)-րդ համագումարը:
Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանն ընթերցեց Լևոն Տեր–Պետրոսյանի ուղերձը Հայ ազգային կոնգրեսի համագումարին:
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և ընդդիմադիր այլ ուժերի հետ միասին։ «Այս դահլիճում, որտեղ 1990-ին հնչել է Անկախության հռչակագիրը, տարբեր քաղաքական ուժերի ներկայությունն ինձ հույս է տալիս հավատալ, որ կոնսոլիդացիան այլևս իրականություն է»,- հայտարարեց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի ամբողջական ելույթը՝ տեսանյութում.


